Posted in Մայրենի

Մայրենի

Տեքստը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

 

Շարունակությունն

Նա գնում գնում էր ու տեսավ ծով, նա որոշեց գնա նստի ծովի ծայրին։ Երբ գնաց տեսավ ոսկե Մի ձուկ նա որոշեց գնա բերի Կարթ և բռնի այդ ձկանը գնաց բռնեց և տեսավ որ նա Ոսկե Ձկնիկ է։ Ոսկե ձկնիկն ասաց,
-դու ինչ երազանք կուզես որ ես կատարեմ։
-Ես ուզում եմ որ Մարդիկ չար չլինեն մեր երկրում։
Ոսկե ձկինկ երազանքը կատարեց և ամբողջ աշխարհը դարձավ բարի։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s