Posted in Uncategorized

Արտաշեսյաններ

Արտաշեսն և Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները: Իրենց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Ք. ա. 189 թ. դառնալով Հայոց թագավոր, նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը: Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորու­թյան ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատար­վեցին: Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը: Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդ­կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու՝ «անմշակ հող չմնաց»:

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը: Նա կարգավորում է Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը:

Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s