Posted in Uncategorized

Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ
Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ
1. ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
Առակը այն մարդկանց մասին է, որոնք չեն տարբերում իսկականը հետքից:
Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Անխելք մարդը, որովհետև ամեն մի նորմալ մարդ կտարբերեր իսկականը հետքից:

3. – Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
Առաջադրանք
Բացատրիր առակի իմաստը: Եթե ես սիրում եմ ծաղիկին ես նրան կջրեմ, հոգ կտանեմ և կխնամեմ որպեսզի այն չչորանա և չթոռոմի

4. Նկարագրի՛ր քեզ.
Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։ Իմ աչքերը նման է իմ մայրիկի աչքերի: Իմ ունքերը այնքան բարակ են: Իմ քիթը նման է իմ հայրիկի քթի նման: Իմ շրթունքները շատ բարակ և գեղեցիկ են:
Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։ Իմ 7 տարեկանի ծննդյան տարեդարձը:
Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։ Իմ աչքերը:
Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։ Փափուկ և կարճ:
Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։
Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։ Մի փոքր գեղեցիկ եմ, մի փոքր տգեղ:
Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։ Չգիտեմ:

5. Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ովքեր շտապում են ամենինչից:

6. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում: Ինչու՞: Ինչու, որովհետև առաջին անգամ էի կարդում, որ չինացիները թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում

7. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Ինչ լավ եղավ, որ անձրևը կտրվել է։

Երբ անձրև է գալիս երկինքը մաքուր է դառնում։

Արևը փայլում է։

Այսօր այնքան տաք է։

Բակը ծաղիկներով լի այնքան գեղեցիկ է։

Ծառերը արևի ջերմությունից ծաղկել են։

Ծաղիկները արևի ջերմությունից բացվել են։

Բակը ծաղիկներով կանաչել է։

Երեխաներն աղմկում են դասարանում, դպրոցում և այլ տեղերում:

Տատիկները գործում են գուլպաներ, շապիկներ և այլ իրեր:

Մայրիկները զրուցում են և բամբասում:

Կատուն խաղում է  մկան հետ և խաբելով ուտում նրան:

Շունը հաչում է  այն ժամանակ երբ իրեն ուզում են վնասել կամ տունը մարդ է մտել:

Երեկո է  հրապարակում շատրվանները երգում ու պարում են:

Հայրիկները վերադառնում են այն ժամանակ երբ իրենց գործն է ավարտվել:

Իջնում է գիշերը բոլորը պատրաստվում են քնել:

Բակը խաղաղվում է  որովհետև գիշեր է երեխաները գնում են տուն:

8. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:
Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:
Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:
1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ: Ինչու՞: Ինչու, որովհետև առաջին անգամ էի կարդում, որ երեխան ծնվելիս կարող է լինել 10.2 կգ:

9. Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերումհանգստանալու: Նայելով սոսու ոստերին իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր հետաքրքրություններ ունեն:

10. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ
Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը: Ինչու՞: Ես առաջին անգամ էի կարդում, որ ջայլամի աչքն ավելի մեծ է քան գլխուղեղը:

11. Գայլն ու ոչխարը
Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց: Ես ընտրեցի այս միտքը, որովհետև առակում առակում ոչխարը խափեց գայլին:

12. Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չեն համփերում:

13. Ինչպե՞ս ենք անվանում…
մարդ, որը լողում է — լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում — հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում — վարորդ
մարդ, որը ճամփա է գնում — ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է — առաջնորդ
մարդ, որը որս է անում — որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով — անցող
մարդ, որը գնումներ է կատարում — գնորդ
Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: ________________ ________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

14. Ճիշտ դասավորեք նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:
Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չեսգտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով: Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում: Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չեսգտնի արտահայտությունը:

15. Արջն ու տղաները
Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։
Առաջադրանք
Ո՞րն է առակի ասելիքը: Այս առակը ուզում էր ասել, որ խելացի մարդկանց հետ պետք է ճամփա ընկնել:

16. Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:
Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:
Աշխարհում կա՞ ,մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն մարդիկ օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու օձերի հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը չկծեն մեկին:
Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը ամբողջ տաճարի սյուներին, սողում են հատակին և առաստաղին:
Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները լավ չի օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն

17. Գրե՛ք մեկ բառով:
Կճղակ ունեցող- կճղակավոր
Սմբակ ունեցող-սմբակավոր
Թև ունեցող- թևավոր
Պոչ ունեցող- պոչավոր
Ձայն ունեցող-ձայնավոր
Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝
Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
_________ մասնիկը ցույց է տալիս _______________:

18.Պատմի՛ր քո մասին:
Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։
Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։ Մաքրություն անելը:
Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։ Կռվարար լինելը:
Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց: Կռիվ անելը:
Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։ Աշխատասեր լինելը:
Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։ Այո:
Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։ Այո:

19. Առյուծն ու աղվեսը
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։
Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։
Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։
Առակն ուզում է ասել, որ մարդ չպետք է այդքան ագահ լինել:

20. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:
Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործիդրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց, ցած ընկավ,հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին,ծղրտացին, խուժեց։
Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը երեք ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ վերադարնալիս մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները տեսան և նրանց ծվծվոցի վրա բարկացան հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս արեցին:Գերանին բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ գնաց առաջ:
Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս մտավ և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին կտրեց:
Օձը հանկարծ դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ տեսավ օձի վրա և կտուցի բզեզը չմոտեցավ օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով մոտեցավ օձին և իր առաջին ոտքերի սղոցն օգտագործեց: Օձը ցավից վախեցավ ու առաստաղից ցած ընկավ:

21. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:


-Դու՞ սիրում ես կեղտոտ փողոցներ:

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

-Կուզեի՞ր քո ծննդյան տարեդարձը լինի տարին յոթ անգամ

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։



-Կուզեի՞ր Երևանը լիներ մաքուր:

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։


-Քե՞զ դուր է գալիս բնավորության գծերը:

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։


-Ո՛չ, ա՛յ, բնավորության այդ գծերը չեմ սիրում։


-Ե՞րբ ես ամուսնանալու:

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։


22. Նապաստակներն ու գորտերը
Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.
-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։
Առակն այն մասին է, որ յուրաքանչյուր մարդ վախկոտ է, բայ չպետք է գնալ ու ինքնասպան լինել այլ պետք է իրենց հույս տալ, որ օրերից մի օր էլ իրենք էլ կուժեղանան:

23. Գրի՛ր:
Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
Մարդու գլխի առջևի կողմը.
Երկար ականջներ ունեցող.
Մեր մոլորակի անունը.
Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
Բայց դու, նա, մենք, դուք, նրանք:

24. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.
Դանակ բառից՝ վարազ
Մարդ բառից՝ Գարի

Գարի — Գ-մ Ի-դ

25. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.
Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։
Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։ Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։ Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

26. Պատմությունը կարդա՛:
Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։
Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

27. Գայլն ու հովիվը
Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։
— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։
— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։
— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա¬վում։
Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։ Ուրիշի դժբախտության վրա չի կարելի երբեք ուրախանալ:
Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ:

30. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.
— Կա, չէ. չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
— Կա. չէ չկա. չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր
ասում.
— Չկա. չէ. չէ…
Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:

Այս երգն այն մասին է, որ էսօր կա, վաղը չկա:

31. ՈՒԺԵՂԸ
Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.
— Արև՛, ի՜նչ ուժեղ ես:
Արևը թե՝
— Ամպն է ուժեղ:
Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝
— Քամին է ուժեղ:
Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝
— Մարդն է ուժեղ:
Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝
— Մուկն է ուժեղ:
-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:
Շարունակի՛ր
Ամպը արևից ուժեղ է, որովհետև ամպը եթե կայծակ տա մի լավ փոթորիկ կլինի և սարսափելի անձրև կգա, իսկ արևը մի փոքր շոգեցնում է մարդուն:
Քամին ամպից ուժեղ է, որովհետև քամու փոթորիկից ամենինչ սպասելի է, իսկ ամպը միայն անձրև է տալիս ամիսը 1,2 անգամ:
Մարդը քամուց ուժեղ է, որովհետև մարդը կարողանում է պարապել ուժեղանալ իսկ քամին ոչ:
Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև մուկը ավելի արագ է որս անում քան մարդը:

32. Փիղը
Փիղը ընկերասեր կեն¬դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե¬րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:
Ինչպիսի՞ կենդանի է փիղը: Բարի, խելացի, ընկերասեր և օգնող:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին: Կնճիթով:

33. Ծիծեռնակներ
Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:
Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:

34. Նախադասությունները լրացրու:
Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երբեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ հայրիկս ինձ ամեն օր տանի ակտրաիցոններ:
Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար թութակ գնի:
Այնպես ուզում եմ, որ տատիկս ինձ ամեն օր 30.000 դրամ գումար տա:
Այնպես ուզում եմ, որ հայրիկս ինձ գնի համակարգիչ:
Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:
Այնպես չեմ ուզում, որ քնել:
Այնպես չեմ ուզում, որ հեռուստացույց դիտեմ:
Այնպես չեմ ուզում, որ ծննդյանս տարեդարձը լինի տարին մեկ անգամ:
Այնպես չեմ ուզում, որ երբեք ձյուն չգա:

35. Մեկ բառով գրի’ր
Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված-արծաթյա
Ոսկուց շինված-ոսկուց
Պղնձից շինված — պղնձյա
Փայտից շինված- փայտե
Բրդից պատրաստված-բրդյա
Արծաթից պատրաստված — արծաթյա
Մետաքսից պատրաստված — մետաքսյա

36. Կարդացե՛ք.
Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։
Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:

Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006 թվականի դրությամբ), ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ։

Ըստ կենսակերպի՝ հայտնի են օձերի հետևյալ տեսակների խմբերը՝

  • ցամաքային,
  • կիսաջրային,
  • ծովային։

Ես վերաբերմունքը օձերի մասին. Ես չեմ սիրում օձ քանի որ նրանք, երբ մարդու են կծում այդ մաչդը մահանում է:

37. Գիտե՞ս, որ…
Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:
Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:
Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:

Ես նապաստակի մասին իմացա, որ նա խորամանկ է, նա թշնամու հետ կռվում է իր սուր ճանկերով: Նաև իմացա, որ նապաստակի աչքերը շիլ են:

38. Գիտե՞ս, որ…
Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղհողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ ձյան մեջ:
Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին: Ես թռչունների մասին ոչինչ էլ չգիտեմ:

39. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:
վախկոտ- անվախ
քիչ — շատ
խորամանկ- միամիտ
դիմաց- հետև
երկար- կարճ
թշնամի- բարեկամ
սուր- տափակ
շշուկ- բղավոց

Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:
քաջ- վախկոտ
բարեկամ- թշնամի
խորամանկ- միամիտ
զվարթ- մռայլ
կամացուկ- խլացուցիչ
որդի- դուստր
մեծ- փոքր
փոքր- մեծ

41. Մողես
Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:
Ավարտի՛ր նախադասությունները:
Ամռանը մողեսները վազվզում են, որ չմրսեն:
Երբ մողեսին բռնում են, նա պոչը շարժում է:
Մի քանի շաբաթից հին պոչի տեղը նոր պոչ կաճի:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s