Posted in Մայրենի

Մայրենի

Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձել Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մարդկանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկել մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնելդռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արելում նրան կռվելանա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Թոմը ողջունել ռոմանտիկ թափառաշրջիկին։

― Հելլո, Հեքլբեր։
― Բարև քեզ, եթե ուզում ես։
― Այդ ի՞նչ է ձեռքիդ։
― Սատկած կատու։
― Լսիր, ինչի՞ են պետք սատկած կատուները։
― Ինչի՞ գորտնուկը բուժում են։
― Հա՞։ Ես ավելի լավ միջոց գիտեմ։
― Գրազ կգամ, որ չգիտես։ Ի՞նչ միջոց։
― Հոտած ջուրը։
― Հոտած ջո՜ւրը։ Հոտած ջուրը դատարկ բան է։
― Ինչպե՞ս են սատկած կատվով բուժում գորտնուկը:
― Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, բայց դու նրանց չես տեսնիկարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից ուղարկել և կասես․սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
― Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք….

Տեքստում գտի՛ր Հեքլբերի Ֆիննիննկարագրող տողերը և շեղատառդարձրո՛ւ:

կողքինի ին, վարդ, տարօրինակ, 

2.Բոլոր երեխաների մայրերն ինչո՞ւ էինամբողջ սրտով ատում ՀեքլբերիՖիննին:

ա. Ֆիննը գիտեր գորտնուկի բուժման մեթոդները:

բ. Հեքլբերի Ֆիննը սիրում էր խաղալ սատկած կատուներով:
գ. Նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ և վատ տղա էր:
դ. Ֆիննի  շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ:

3.Սատկած կատուն Ֆիննին ինչո՞ւ էրանհրաժեշտ:

ա. Թոմի նախանձը շարժելու համար:
բ. Գորտնուկը բուժելու համար:
գ. Ֆիննը սովորություն ուներ խաղալ սատկած կատվով:
դ.  Ֆիննը պատրաստվում էր այն վաճառել:

4.Ի՞նչ վերաբերմունք ուներ ԹոմըՀեքլբերի Ֆիննի նկատմամբՊատասխանը մուտքագրի՛ր:

Լավ։

 5.Տեքստից գտի՛ր  և այստեղպատճենի՛ր այն հատվածըորտեղպատմվում էթե ինչպես են սատկածկատվով բուժում գորտնուկը:

Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, բայց դու նրանց չես տեսնի․կարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից ուղարկել և կասես․սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
― Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք….

6.Ուշադիր կարդա երկխոսությունը ևգրի՛րթե բացի սատկած կատվից էլինչո՞վ կարելի էր բուժել գորտնուկը:

7.Որտե՞ղ էր քնում Հեքլբերը ցուրտօրերին:
ա. Եկեղեցու բակում:
բ. Դատարկ տակառներում:
գ. Որևէ տան բակում:
դ. Որտեղ պատահի:

8.Տեքստում մգեցված չորս բայերը ուղիղձևով ենհամապատասխանեցրո՛ւնախադասությանը:

Նախանձել

Քնել

Ողջունել

Ուղարկել

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկ հարցակնաննախադասություն:

Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին։

Երկրորդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տեքստի բառերից չորսում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը կարմիր գույնով:

2.Տրված նախադասության ենթական ներկի՛ր կարմիր գույնով, ստորոգյալը՝ մանուշակագույն:

Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին:

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, դի՛ր բաց թողնված կետադրական նշանը:

Միայն մի ուսակապ էր պահում շալվարը որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։

4.Ո՞ր բառն է տարեց  բառի հոմանիշը: Ճիշտ տարբերակն ընդգծի՛ր:

ա. Տարօրինակ
բ. Տարրական
գ. Փոքր
դ. ծեր

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

ա. ծոպավոր-պարզ սխալ պատասխան
բ. կոշիկ-պարզ
գ. թանկագին-բարդ
դ. մաքրություն- ածանցավոր

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է , թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

Ա. գլխարկ-գոյական
Բ. երկուս-թվական
Գ. չէին ծալվում-բայ սխալ պատասխան
Դ. կտոր-ածական

  1. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Թոմը երազել ՀեքլբերիՖիննի պես զբոսնել ամբողջ օրը, դասի չգնալ և զբաղվել նա սիրած գործով: (երազել, նա )

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s