Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էինառանց սուր անկյուններինրանք կլորէին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ
3.Տեքստում ընդգծված նախադասությունից  դուրս գրի՛ր առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառեր:

Առարկա ցույց տվող բառ (գոյական)-մեխ,
Հատկանիշ ցույց տվող բառ (ածական) սուր, կլոր
Գործողություն ցույց տվող բառ (բայ)-հայտնվել

4.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/ Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը  փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

պատմողական-Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:

հարցական-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

6.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
——արեւածաղիկ—————————

7.Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

8.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

որտեղ ոչ մի սուր բան

9.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

տանել բանտ:

10.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

11.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

այո

12. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, նկարագրիր այդ երկիրը: Գրածդ վերնագրիր, առանձին տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ: Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

https://blogarsen.wordpress.com/2019/04/14/%D5%AB%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80%D5%A8/

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s