Posted in Մայրենի

Մայրենի

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարանբաղադրիչներից+: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է!:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով?: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ!: Դրանցից շատերը մագաղաթից են?: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից!: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա!: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում!: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում!:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում!: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն!:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով?: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ-:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն!:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը?:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել-: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են?:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s