Posted in Մաթեմատիկա, Uncategorized

ռուբիկի խորանարդը

Ռուբիկի խորանարդ (երբեմն Ռուբիկ-կուբիկ), եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ, որն ստեղծվել է 1974 թվականին[1]՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։
Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ Bűvös kocka)։ 1980 թ.-ին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին[2], իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ[3][4], ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը[5][6] և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում[7]։
Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար՝ սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին)[8]։ Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք է այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s