Posted in Uncategorized

Երկրաշարժի մասին ու գառնի 13.11.2018

Սան Ֆրանցիսկո քաղաքի ավերակները 1906 թ. երկրաշարժից հետո։
Սան Ֆրանցիսկո քաղաքի ավերակները 1906 թ. երկրաշարժից հետո։

Երկրաշարժի մեծությունները և օջախի մեխանիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում ներկայացված են երկրաշարժի օջախները, դրանց ներգործության մեխանիզմը, տարածա-ժամանակային բաշխումը։ Օջախները լինում են բնական և տեխնածին։ Դրանցից առաջինները, որոնք հանդիսանում են հիմնական օջախները, ընդհանրապես կապ չունեն մարդկային գործոնի հետ, իսկ տեխնածիններն այս կամ այն չափով կապված են մոլորակի վրա մարդկային կենսագործունեության հետ։ Բնական օջախների ակտիվությունը Երկրի վրա արտահայտվում է երկրաշարժերով։ Երկրաշարժի առաջացման պատճառների բացատրությունները կապված են երկրագնդի կեղևի՝ լիթոսֆերայի մեջ անընդհատ տեղի ունեցող երևույթների հետ։ Երկրագնդի կեղևը շատ բարակ հաստություն ունի նրա շառավղի հետ համեմատած։ Այդ շերտը՝ լիթոսֆերան պինդ է, բայց ոչ ամբողջական։ Այն բաժանված է մի քանի մեծ կտորների, որոնք կոչվում են սալեր։ Սալերի չափերը հարյուրավոր կիլոմետրերից հասնում են հազարավոր կիլոմետրերի։ Լիթոսֆերայի տակ՝ մանթիայում ազդում են խորքային ուժեր, որոնք ստիպում են սալերին շատ դանդաղ շարժվել կամայական ուղղությամբ տարեկան մինչև մի քանի սանտիմետր մեծության։ Այդ խորքային ուժերի առաջացման պատճառները դեռ լրիվ հայտնաբերված չեն և կապված են երկրագնդի ներսում անընդհատ տեղի ունեցող ջերմային կոնվեկցիայի (փոխանցման), այլ ֆիզիկա-քիմիական պրոցեսների հետ։ Այս բարդ գործընթացում որոշ տեղերում երկու սալերի արանքից երկրի խորքից դեպի մակերևույթ դուրս են գալիս կիսաշիկացած ապարային զանգվածներ, սալերը հեռացնելով միմյանցից, մյուս տեղերում սալերը իրենց կողերով սահում են իրար նկատմամբ և վերջապես կան տեղեր, որտեղ մեկ սալը մյուսի հետ հանդիպելիս ընկղմվում է մյուսի տակը, վերջինս կոչվում է սուբդուկցիայի երևույթ։ Սալերի այդպիսի անհամաձայնեցված դանդաղ շարժումները ստիպում են ապարային ստվարաշերտին ճաքճքել ու տրոհվել՝ առաջացնելով երկրաշարժեր։

Այսպիսով, լիթոսֆերային սալերի շարժման հետևանքով լիթոսֆերան կազմող ապարներում կուտակվում են առաձգական լարումներ։ Երբ այդ առաձգական լարումների արժեքները հասնում են ապարների ամրության սահմանը գերազանցող կրիտիկական մեծության, ապարներում տեղի են ունենում սեյսմածին խզումներ։ Սեյսմածին խզումները սովորաբար առաջանում են լիթոսֆերայի առավել թուլացած գոտիներում, որոնք իրենց հերթին հանդիսանում են երկրակեղևում ավելի վաղ առաջացած երկրաբանական խզումներ։ Բեկվածքի առաջացած մասի (սեյսմածին խզման) երկարությունը կարող է փոխվել մի քանի մետրից (աննկատելի երկրաշարժերի դեպքում) մինչև մի քանի հարյուր կիլոմետր (խոշոր երկրաշարժերի դեպքում)։ Սեյսմածին խզումը կարող է դուրս գալ Երկրի մակերևույթ, բայց կարող է նաև մնալ մեծ խորության վրա։ Տրոհման ժամանակամիջոցը տևում է մի քանի վայրկյանից (թույլ երկրաշարժեր) մինչև մի քանի տասնյակ վայրկյանների (ուժեղ երկրաշարժեր)։ Տրոհման պրոցեսի ընթացքում առաջանում է կինետիկ էներգիա, որը ծախսվում է ապարների փշրման, քայքայման և սալերի ուղղահայաց և հորիզոնական շարժումների վրա։ Էներգիայի որոշ մասը անջատվում է ջերմության տեսքով, իսկ ոչ մեծ մասը արձակվում է միջավայրում սեյսմիկ առաձգական ալիքների տեսքով, որոնք տարածվում են երկրագնդի մարմնում։ Երբ սեյսմիկ ալիքները հասնում են երկրագնդի մակերեսին, նրանք առաջացնում են գետնի տատանումներ, որոնք մենք ընկալում ենք որպես երկրաշարժեր։ Քանի որ սեյսմիկ ալիքներն առաջանում են ոչ թե մեկ անշարժ կետից, այլ ճաքի շարժվող կողից, և քանի որ նրանք կարող են իրենց ճանապարհին նաև անդրադառնալ, ապա նրանք Երկրի մակերես հասնում են տարբեր ուղղություններով և տարբեր ժամանակներում։

Գոյություն ունեն սեյսմիկ ալիքների երկու հիմնական տիպեր՝ ծավալային և մակերևութային ալիքներ։ Ծավալային ալիքները տարածվում են Երկրի ծավալում ինչպես առաձգական կամ ձայնային ալիքները։ Մակերևութային ալիքները տարածվում են մակերևույթով, ինչպես ծովում առաջացող ալիքներ։

Ծավալային ալիքներն առաջանում են ապարների անմիջական տրոհմամբ, արձակվում են ամբողջ միջավայրում և տարածվում բոլոր ուղղություններով (ծավալներով), հեռավորությունից կախված թուլանալով՝ մարելով։ Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու հիմնական տիպերի՝ երկայնական ալիքներ, որոնք նշանակում են P տառով, տարածվում ավելի մեծ արագությամբ և շուտ հասնում Երկրի մակերևույթին, ազդանշում երկրաշարժի փաստի մասին, որի համար կոչվում են նաև առաջնային և լայնական ալիքներ, որոնք նշանակվում են S տառով, որոնք տարածվում են ավելի փոքր արագությամբ և հասնում Երկրի մակերեսին մի քիչ ուշացած, բայց ունենում են ավելի մեծ հարվածի ուժ և վերջնականապես հաստատում, որ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այսպիսով, երկայնական են կոչվում այն «առաջնային» սեյսմիկ ալիքները, որոնց տարածման դեպքում մասնիկները կատարում են ալիքի տարածման ուղղությամբ տատանումներ (ձգում-սեղմում)։ Իսկ լայնական ալիքներն այն «երկրորդական» սեյսմիկ ալիքներն են, որոնց տարածման դեպքում մասնիկները կատարում են ալիքի տարածմանն ուղղահայաց տատանումներ (սահքի դեֆորմացիաներ), ունեն ավելի փոքր արագություն, քան երկայնական P ալիքները, բայց օժտված են ավելի մեծ էներգիայով, հեղուկ միջավայրով չեն տարածվում։

Ինչպես ցանկացած ջարդվածքի կամ կտրման դեպքում, այնպես էլ երկրաշարժ առաջացնող ապարների տրոհման պրոցեսը սկսվում է մի որոշակի կետից և հաջորդաբար շարունակվում՝ արձակելով տարբեր ուժգնության ու պարբերության ծավալային ալիքներ, կախված տրոհման, ընդհանուր դեպքում որոշ հաստության, շերտի ճաքերի չափերից ու քանակից։ Չնայած երկրաշարժի օջախից անընդհատ արձակվում են ծավալային ալիքներ, միջավայրի ամեն մի մասնիկ կատարելով հետադարձ համընթաց շարժումներ, մնում է համարյա նույն տեղում։ Քանի որ բոլոր մարմինները պինդ, թե հեղուկ, ընդունակ են փոխանցել ճնշում, ապա P ալիքները կարող են հատել երկրագնդի ամբողջ զանգվածը՝ պինդ և հեղուկ։ Ինչ վերաբերում է S ալիքներին, ապա նրանք կարող են հատել միայն պինդ զանգվածներին։

Մակերևութային ալիքները նշանակվում են L տառով, տարածվում են Երկրի մակերեսով, ընդգրկելով շատ փոքր ծավալներ և տարածվելով ավելի փոքր արագությամբ, քան P և S։ Բացի դրանից, մակերևութային ալիքներն ունենում են ավելի մեծ պարբերություններ, քան ծավալային ալիքները։ Մակերևութային ալիքների շատ տարատեսակներ կան, որոնցից գլխավորներն են Ռելեի LR և Լյավի LQ ալիքները։ Ռելեի ալիքներում մասնիկները շարժվում են ուղղաձիգ հարթության մեջ գծելով էլիպս (երկայնական ալիք), իսկ Լյավի ալիքներում մասնիկները կատարում են հետադարձ-համընթաց շարժումներ ալիքի տարածման ուղղահայաց ուղղությամբ (սահքի ալիքներ)։ Երկայնական և լայնական ալիքների արագությունները ոչ միայն տարբերվում են իրարից, այլև կախված են միջավայրի նյութի տեսակից և դեպի Երկրի կենտրոն եղած խորության մակարդակից։ Նշենք, որ ժայռային գրունտների համար P և S ալիքների արագությունների մեծություններն ընդունվում են՝ 6.3 կմ/վրկ < VP < 7.8 կմ/վրկ, 3.7 կմ/վրկ < VS < 4.4 կմ/վրկ, VP / VS = 1.73 ։

առնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է[1]։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Aquote1.png ․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

— Մովսես Խորենացի, Հայոց պատմություն[2]
Aquote2.png

2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

AM 25 dram Ag 1994 Garni b.png
Գառնու տաճարին նվիրված ՀՀ հուշադրամի դարձերեսը, 1994

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (5463 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Aquote1.png Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան: Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը[4]: Aquote2.png

Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Aquote1.png Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել:[5] Aquote2.png

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»[5]։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված ԱրեգՄիհրին[6]։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին[7]։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Ա. Կ. Տրևերը գրում է․

Aquote1.png ․․․ Գառնու հեթանոսական տաճարը նվիրված է եղել Արևի աստծու պաշտամունքին, հնարավոր է, որ այդ աստվածությունը ժողովրդի մեջ դեռևս կրում էր Արեգ անունը, իսկ Արշակունիների թագավորական առօրյա կենցաղում կոչվում էր Միհր, այսինքն՝ Միթրա[8]: Aquote2.png

Բարենորոգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցու փլատակները։

4-րդ դարի առաջին տարիներին տաճարի ներսում և դրսում կատարվել են բարենորոգման աշխատանքներ. այն վերափոխվում էր իբրև «տուն հովանոց»։ Վերացվել են դրսի զոհասեղանները, ներսի կուռքը, ծածկվել է երդիկի բացվածքը, վերացվել երդիկից թափվող ջրերի հեռացման համար հատակի վրա ստեղծված քարակերտ հարմարանքը, և այդ մասը սալահատակվել, վերափոխվել է տաճարի մուտքը՝ այն հարմարացնելով բնակության համար[9]։

Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը Մառին բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Այդ տեսակետին են Խաչատուր Դադայանը, Յա. Սմիռնովը, Կ. Վ. Տրևերը։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը[10]։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են[11]։

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի փլատակները 20-րդ դարի սկզբին (հրատարակված 1918 թվականին)[12]։

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։ Մինչ այդ, հարկ է հիշատակել այն փաստը, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ[13]։

Գառնու տաճարի հետազոտությամբ զբաղվել են Նիկողայոս Բունիաթյանը[14], Բաբկեն Առաքելյանը[15], Ն. Տոկարսկին և այլ հեղինակներ[16]։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայց մինչ այդ՝ 19091911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը (ղեկ. Բաբկեն ԱռաքելյանԳառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրի (ամրաշինական ու քաղաքաշինական կառույցների) մնացորդները։ 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։

1949 թվականին ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնու կանոնավոր պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնու ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունը սկսեց Ալեքսանդր Սահինյանը։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s