Թեսթ 8
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.«Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն»:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
1.Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լրացնելով բաց թողած տառերը:
2.Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ բաժանի՛ր բաղադրիչների:
շրջակայք-շուրջ+կա այդպես-այդ+պես
քմահաժույք-քիմք+Ա+հաժույք ակնթարթ+ակն+թարթել
3.Գրիր տրված բառերի հոմանիշները
ա/ աստիճան Սանդուղտ
բ/ սիրուն գեղեցիկ
գ/ բղավել գոռալ
դ/ դաշտ արտ
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր
դ/տանձ — պարզ
5.Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
6.Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
_Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն__
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
7. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ Ահագին ուժ խնայել
բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը
դ / սանդուղք բերելը
8.Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
Ինքը մտածել էր թե ոնցա այդ սանդուխտը փնտրելու և մտածեց որ պետք է գնալ տուն վերցնել սանդուխտը։
9.Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
Բարի-Ջելսոմինոնը ալարկոտ չեր։
չար-Ջելսոմինոնը գոռում էր որ տանձը հաներ։
10.Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
Որովհետև շատ հաճելի է և ծիծաղելի: