Posted in Uncategorized

Արզական

capture.png

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են ՄակուիցԽոյիցԲայազետից, մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք–Աղամալյանի սեփական կալվածքը։ 1862 թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։ 1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։
Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։ Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայիստորոտին, Հրազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։

 

Screenshot_20181023-134429.jpg

Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան[9] և ջրաէլեկտրակայան[10], որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը[9]։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձորգյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն[11][12]: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։

Screenshot_20181025-112052

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s